Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 02-ի N 11-Ա որոշումը, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Ստեղծել Չարենցավան համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները. 1) «Միասնական համայնք դաշինք» խմբակցություն- 14 անդամ
2) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11 անդամ
3) «Ապրելու երկիր» խմբակցություն- 2 անդամ
2. Ի գիտություն ընդունել համայնքի ավագանու խմբակցությունների ներկայացրած կազմը, խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անուն ազգանունները, կանոնադրությունները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |