|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 օգոստոսի 2025 թվականի N 1025 |
ԱԼԱՓԱՐՍԻ ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 20 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամաս, 16-րդ շենք բնակարան 6 հասցեի բնակիչ Սվետա Մայիսի Տիգրանյանի 2025 թվականի օգոստոսի 21-ի թիվ 4070/11 դիմումը՝ որոշում եմ. 1. Ալափարսի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 1992 թվականի ապրիլի 15-ի թիվ 20 որոշման երրորդ կետում «Հարությունյան Սվետա Արամայիսի» բառերը փոխարինել համապատասխան «Տիգրանյան Սվետա Մայիսի» բառերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|