Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» 13-րդ հոդվածի 10-րդ կետը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Լիազորել Չարենցավան համայնքի ղեկավարին՝ վերահաստատելու համայնքի անդամակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից մեկնարկված «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրին՝ երկրորդ փուլում (2021-2024թթ.), անդամակցության համապատասխան հայտն ուղարկելով Հայաստանում ՀՀՏԶ քարտուղարություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |