Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի Ս․ Շահումյան փողոց թիվ 23 հասցեում գրանցված 07-007-0031-0142 ծածկագրով հողամասի մի մասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածք։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: