Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 336
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 3-Ա
 

Զեկ. ԳԱՅԱՆԵ ԱՖՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը` հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.   

  1. Չարենցավան համայնքում սկսել 2025թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
  2. Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեում (ֆոնդային մասում) որպես ֆինանսավորման մասնաբաժին նախատեսել տվյալ ծրագրի համար հայցվող պետական ֆինանսավորման գումարի 20 տոկոսը: 
  3. Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար ներկայացված  առաջարկ – նախագծերի գումարը չպետք է գերազանցի 35000,0 հազ.ՀՀ դրամը։
  4. Սամանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի։
  5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու         իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած։
  6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար առաջնահերթություն սահմանվում են համայնքի 5 գյուղական բնակավայրերը և 1 քաղաքային բնակավայրեր, և դրանց վերաբերող ոլորտները:
  7.  Համայնքի ղեկավարին՝

1)     Սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։

2)    Համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը/ները/ ներկայացնել ավագանուն։

3)    Իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։

     8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԱՖՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.77 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner