Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Վ․ Ղուկասյանի 2025 թվականի հուլիսի 17-ի թիվ 3647/07 դիմումը` որոշում եմ.
Տալ համաձայնություն Վահե Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 36-րդ փողոց թիվ 9 հասցեի հողատարածքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 36-րդ փողոց թիվ 9 (հողամասի մակերեսը՝ 0․08000 հա) և Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 36-րդ փողոց թիվ 9/1 (հողամասի մակերեսը՝ 0․04800 հա) միավորներ: 2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում` համաձայն «Հայկետ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծերի։ 3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: