Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թիվ 27-Ա որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 26-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 19 արձանագրությունը` որոշում եմ.
1. ՀՀ Կոտայքի մարզ ք. Չարենցավան 8–րդ թաղամաս 2–րդ շենք թիվ 1 հասցեի բնակիչ Գայանե Մարգարյանին օտարել Չարենցավան համայնք գ. Ֆանտան 1–ին փողոց թիվ 17/18 հասցեում գտնվող 07-067-0001-0046 ծածկագրով հողամասը 660000 /վեց հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-067-0001-0046 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
4. Քաղաքացի Գայանե Մարգարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: