Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ա․ Մանթաշյանի 2025 թվականի մարտի 14-ի թիվ 1059/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն սեփականության իրավունքով Անդրանիկ Մեխակի Մանթաշյանին պատկանող Չարենցավան համայնք գ. Ալափարս Գործարանային թաղամաս 5-րդ փողոց թիվ 21 /հողամասի մակերես՝ 0․0404 հա/ և Չարենցավան համայնք գ. Ալափարս Գործարանային թաղամաս թիվ 19 /հողամասի մակերես՝ 0․04 հա/ հողամասերը միավորել` դարձնելով մեկ միավոր և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գ. Ալափարս Գործարանային թաղամաս 5-րդ փողոց թիվ 19-21/ընդհանուր մակերեսը՝ 0․0804 հա/:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: