Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի 1-ին շենքի 25 բնակարանի բնակիչ Մելանյա Սարգսյանի /լիազորված անձ/ 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 5032/11 դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ պատգամավորների Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1995 թվականի հունվարի 31-ի «Պետական ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիների կողմից անվճար սեփականաշնորհելու մասին» թիվ 1 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 3-րդ թաղամաս 9-րդ շենք 37 բնակարան) «Կոնջորյան Արսեն Հայկազի» բառերը փոխարինել համապատասխան «Արսեն Հայկազի Կոնջարյան – ծնված՝ 08.09.1952թ.»բառերով
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: