Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման 7-րդ կետով, հիմք ընդունելով Ս. Խաչատրյանի դիմումը՝ գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին՝ որոշում եմ.
1. Սամվել Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնքի Բջնի գյուղում գտնվող 07-019-0444-0010 ծածկագրով 0.3782 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահողի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես բազմամյա տնկարկներ հողատեսքի` հնդավոր այգի /խնձորենի, տանձենի/:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ԱԳԿՊԿ Մարզերի միավորված ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: