Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի N 68-Ա որոշմամբ հաստատված Չարենցավան համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետի, որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ին անցկացվելիք վեցերորդ նստաշրջանի հերթական թիվ 3 նիստին ներկայացվող նախագծերի քննարկման համար սահմանել իրավասու հանձնաժողովներ.
1.1 Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով`
●/նախագիծ 90-Ն/ Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
●/նախագիծ 91-Ա / Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
1.2 Քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողով՝
●/նախագիծ 92-Ա/ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի և Արզական գյուղերի գոտևորման նախագծերը հաստատելու մասին։
●/նախագիծ 93-Ա/ Սեփականության իրավունքով Պիոն ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին:
●/նախագիծ 94-Ա/ Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդային կարգով օտարելու մասին:
●/նախագիծ 97-Ա/ «Լիթոս» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Գյումուշի լիթոլիդային ավազների հանքավայրի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներին համաձայնություն տալու մասին:
1.3. Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով`
●/նախագիծ 95-Ա/ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի 2026 թվականի սոցիալական ծրագիրը հաստատելու մասին։
●/նախագիծ 96-Ա/ Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: