Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ,ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ, ՍԵԼԱՎՆԵՐԻ, ՔԱՐԹԱՓՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>> օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի <<դ>> կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի մարտի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի տարածքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների, քարթափումների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանի հաստատման մասին>> N 98-Ա որոշումը՝ Չարենցավան համայնքի տարածքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների, քարթափումների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների կազմակերպման նպատակով որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի տարածքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների, քարթափումների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Մինչև 2024 թվականի ապրիլի 10-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն ներկայացնել՝

1) համապատասխան միջոցառումների պլան.

2) տեղեկատվություն համայնքի հակահեղեղային կառույցների հաշվառման վերաբերյալ՝ համաձայն N 2 հավելվածի:

3) առաջարկություն՝ համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ՝ համաձայն N 3 հավելվածի.

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի խորհրդական Արսեն Խլղաթյանի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner