ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեն (հավելված 1` հատված 1, 2, 3,4,5, 6).
1) եկամուտների գծով` 1350000.0 հազ. դրամ,
2) ծախսերի գծով` 1350000.0 հազ. դրամ,
ա. հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` ըստ առանձին եկամտատեսակների` (հավելված 1` հատված 1).
բ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` (հավելված 1` հատված 2).
գ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման` (հավելված 1` հատված 3).
դ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական և գործառնական դասակարգման (հավելված 1` հատված 6).
2. Սահմանել, որ`
1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի ֆինանսավորման առաջնահերթությունները և համամասնությունները:
2) ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան՝ համայնքի ղեկավարի կողմից կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը:
3. Ապրանքների և ծառայությունների ձեռք բերումը կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:
4. 2022 թվականի բյուջետային տարվա ընթացքում ապրանքների ծառայությունների և այլ ծախսերի գծով առաջացած պարտավորություններին անդրադառնալ պարտավորություններիգույքագրումկատարելուցհետո:
|