Անժելա Հայրապետյան Հովհաննեսի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց 1-ին փակուղի թիվ 2/4 շինության տարածքում գտնվող 50քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2234/12 առ 2025 թվականի ապրիլի 14-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 062862 անդորրագրի դիմումատուն 2025 թվական երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Անժելա Հայրապետյան Հովհաննեսի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց 1-ին փակուղի թիվ 2/4 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N841):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: