Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով՝ Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 6-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 22-րդ կետը և N 3, N 4 հավելվածների 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաստատությունը գործում է ամբողջ տարվա ընթացքում: Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Հաստատությունում սահմանվում է հնգօրյա ուսումնական շաբաթ՝ երկու հանգստյան օրով (շաբաթ և կիրակի): Մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից ելնելով՝ համայնքի ղեկավարի որոշմամբ կարող է սահմանվել նաև վեցօրյա ուսումնական շաբաթ»:
2. Սույնորոշումը տարածվում է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |