| Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն  որոշման և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող օրինական ճանաչված ինքնակամ կառուցված շինությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն  որոշմամբ սահմանված դրույքաչափերի, գնման նախապատվության իրավունքով օտարելու նշված շինությունը իրականացրած անձին:  2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն համարվող ինքնակամ կառուցված շինությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն  որոշմամբ սահմանված կարգով տրամադրել շինությունն իրականացրած անձին վարձակալական հիմունքներով` յուրաքանչյուր ամսվա համար սահմանելով վարձավճար`  Հասարակական նշանակության շինությունների համար` - շինության 1 քմ-ի համար -  100 դրամ  - հողատարածքի 1քմ-ի համար - 100 դրամ  օժանդակ /ավտոտնակ, նկուղ/ և արտադրական նշանակության շինությունների համար` - շինության 1 քմ-ի համար -  50 դրամ  - հողատարածքի 1քմ-ի համար - 25 դրամ  3. Սույն որոշումն ուժի  մեջ է մտնում հաստատման օրվան հաջորդող օրվանից:   |