Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող օրինական ճանաչված ինքնակամ կառուցված շինությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերի, գնման նախապատվության իրավունքով օտարելու նշված շինությունը իրականացրած անձին:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն համարվող ինքնակամ կառուցված շինությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրել շինությունն իրականացրած անձին վարձակալական հիմունքներով` յուրաքանչյուր ամսվա համար սահմանելով վարձավճար`
Հասարակական նշանակության շինությունների համար`
- շինության 1 քմ-ի համար - 100 դրամ
- հողատարածքի 1քմ-ի համար - 100 դրամ
օժանդակ /ավտոտնակ, նկուղ/ և արտադրական նշանակության շինությունների համար`
- շինության 1 քմ-ի համար - 50 դրամ
- հողատարածքի 1քմ-ի համար - 25 դրամ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման օրվան հաջորդող օրվանից:
|