Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճները ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանել վարձակալականվճար մեկ օրվա համար` ապրիլի 15-ից հոկտեմբեր 14-ը ներառյալ` 80.0 հազար դրամ և հոկտեմբերի 15-ից ապրիլի 14-ը ներառյալ` 120.0 հազ. դրամ։
2. Երեք և ավել օրերի վարձակալության դեպքում կիրառել զեղչ` 50% չափով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |