Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 20-ի Համայնքային հողամասում գտնվող ինքնակամ կառուցված ավտոտնակը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 1201 որոշման 4-րդ կետում «ք. Չարենցավան Երիտասարդության փողոց 3-րդ փակուղի թիվ 10» հասցեն փոխարինել համապատասխան «ք. Չարենցավան Երիտասարդության փողոց 3-րդ փակուղի թիվ 8/2» հասցեով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: