Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դրույթները, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ ԵՄ-ի կողմից իրականացվող EU4Culture ծրագրի շրջանակներում Չարենցավան համայնքի «Արամ Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված «Արվեստի ամառային ճամբար» (Art Summer Camp) դրամաշնորհային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համաֆինանսավորմանը համայնքի բյուջեից՝ 1650000 (մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, վերադարձի պայմանով։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |