Նաիրա Գրիգորյան Գրիշայի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Ֆանտան 1-ին փողոց տուն 10 շինության տարածքում գտնվող 25քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4687/12 առ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N240930196959030 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1․Նաիրա Գրիգորյան Գրիշայի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Ֆանտան 1-ին փողոց տուն 10 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից խմիչքների վաճառք (Թույլտվություն N457):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: