Մարտիկ Միքայելյան Վոլոդյայի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Քոչարի փողոց թիվ 10 շինության տարածքում գտնվող 16,7քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2626/12 առ 2025 թվականի մայիսի 12-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N35535 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1․Մարտիկ Միքայելյան Վոլոդյայի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Քոչարի փողոց թիվ 10 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից խմիչքների վաճառք (Թույլտվություն N249):
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: