Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի ապրիլի 08-ի թիվ 515-Ն որոշումը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի«Զանգակ» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքիԱ. Գրիգորյանի անվան «Ծիծեռնակ» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի«Հեքիաթ» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 3-ի:
4. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Լուսաբաց» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 4-ի:
5. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի«Հրաշք» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 5-ի:
6. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս գյուղի մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 6-ի:
7. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 7-ի:
8. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղի մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 8-ի:
9. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ 51-Ն, Ալափարս համայնքի ավագանու 2005 թվականի հունվարի 07-ի թիվ 1/1, Բջնի համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 48, Արզական համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 25-ի թիվ 21-Ա որոշումները:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։