Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 4-րդ շենքի 21 բնակարանի բնակիչ Արմեն Օհանյանի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 5024/11 դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ պատգամավորների Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիների կողմից անվճար սեփականաշնորհելու մասին» թիվ 13 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 6-րդ թաղամաս 4-րդ շենք 21 բնակարան) «Օհանյան Արթուր Էդվարդի» բառերը փոխարինել համապատասխան «Օհանյան Արտուր Էդվարդի – ծնված՝ 24.12.1987թ.»բառերով
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: