Հաշվի առնելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման փորձաքննության համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին թիվ 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 60-րդ կետի պահանջներով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Չարենցավան համայնքի Կարենիս գյուղի գլխավոր հատակագծի նախագիծը;
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բենիկ Բալաբյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |