Քաջիկ Աղաջանյան Արայիկի անհատ ձեռնարկատերըդիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաք, Չարենցի փողոց թիվ 1/4 գտնվող տեխնիկական հեղուկների մանրածախ առևտրի կետում, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N1479/12 առ 2024 թվականի մարտի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N359396 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` որոշում եմ.
Քաջիկ Աղաջանյան Արայիկի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաք, Չարենցի փողոց թիվ 1/4 տեխնիկական հեղուկների մանրածախ առևտրի կետում, իրականացնելու տեխնիկական հեղուկների վաճառք (Վկայական N164):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: