Քնար Մկրտչյան Սարգսի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Բջնիի խճուղի թիվ 30 շինության տարածքում գտնվող 49քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտիցN2588/12 առ 2025 թվականի մայիսի 07-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N393250 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի մայիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1․ Քնար Մկրտչյան Սարգսի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի մայիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում Չարենցավան համայնք գ. Արզական Բջնիի խճուղի թիվ 30 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրացնելու ոգելից խմիչքների իրացում (Թույլտվություն N248):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: