Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի բնակիչ Սյուզաննա Սլավայի Վարդանյանը դիմել է Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իր անչափահաս երեխային՝ Մարի Գառնիկի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի բաժնեմասը օտարելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 44 նիստի արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով, որ անչափահաս երեխաների իրավունքները խախտված չեն որոշում եմ.
1. Թույլատրել՝ Սյուզաննա Սլավայի Վարդանյանին /ծնված 23.01.1988թ./ օտարելու իր անչափահաս երեխային Մարի Գառնիկի Սահակյանին /ծնված՝ 04.08.2013թ./ սեփականության իրավունքով պատկանող NISSAN TEANA 2.3 մակնիշի, J31-012012 նույնականացման համարի, 2003 թվականի թողարկման տրանսպորտային միջոցի համապատասխանաբար 1/4 /մեկ չորորդ/ բաժնեմասը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: