Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով և 59-րդ հոդվածի 2-րդ մասով որոշում եմ.
1․ Քաղաքացի Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգել, լսումների օր նշանակել 2025 թվականի մայիսի 26-ին, ժամը 11։00-ին, ք. Չարենցավան, Կ. Դեմիրճյանի անվ. հրապարակ 1 հասցեում, Չարենցավանի համայնքապետարանի շենքում /նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով/:
2․ Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել քաղաքացի Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: