Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, քննարկելովԱիդա Գրիշայի Բատիկյանի 2025 թվականի ապրիլի 14-ի թիվ 2226/14 դիմումը, հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 13 նիստի արձանագրությունըև հաշվի առնելով, որ անչափահաս երեխաների իրավունքները խախտված չեն որոշում եմ.
1․ Քանի որ հանգուցյալ Մհեր Վարդգեսի Բագրատյանի ժառանգական զանգվածը ծանրաբեռնված է պարտավորություններով և առկա են պարտատերերի դիմումներ, տալ համաձայնություն, որ անչափահասներ Լեո Մհերի Բագրատյանի /ծնված 28.08.2016թ./, Ալեքսանդր Մհերի Բագրատյանի /ծնված՝ 28․08․2016թ․/ և Մարիա Մհերի Բագրատյանի /ծնված՝ 28․08․2016թ․/ ի փոխարեն վերջիններիս մայրը՝ Աիդա Գրիշայի Բատիկյանը /ծնված՝ 18․04․1982թ․/ ընդունի ժառանգությունը, գրանցման ներկայացնի սեփականության իրավունքը և կատարի դրանից բխող ցանկացած գործողություն։
2. Տալ համաձայնություն, որ անչափահասներ Լեո Մհերի Բագրատյանին /ծնված 28.08.2016թ./, Ալեքսանդր Մհերի Բագրատյանին /ծնված՝ 28․08․2016թ․/ և Մարիա Մհերի Բագրատյանին /ծնված՝ 28․08․2016թ․/ պատկանող Երևան քաղաքի Բաբաջանյան 15/2 հասցեում գտնվող անշարժ գույքը վերջիններիս մոր՝ Աիդա Գրիշայի Բատիկյանի /ծնված՝ 18․04․1982թ․/ կողմից որոշված գնով և պայմաններով օտարվի, ինչպես նաև վերջինիս կողմից հետագայում վաճառքից առաջացած գումարը տնօրինվի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: