Մխիթար Վելսոնի Աղասյան անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Քոչարի փողոց թիվ 62/2 շինության տարածքում գտնվող 20քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3354/12 առ 2025 թվականի հունիսի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 73793767 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Մխիթար Վելսոնի Աղասյան անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․Չարենցավան Քոչարի փողոց թիվ 62/2 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N329):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: