Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով հ. Սարադյանի 2024 թվականի հոկտեմբերի 09-ի թիվ 4815/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն սեփականության իրավունքով Հայկ Սարադյանին պատկանող ք. Չարենցավան 5–րդ թաղամաս 1–ին փողոց 1–ին փակուղի թիվ 12 (հողամասի մակերեսը` 0.00339 հա/, ք. Չարենցավան 5–րդ թաղամաս 1–ին փողոց 1–ին փակուղի թիվ 14 (հողամասի մակերեսը` 0.00516 հա/, ք. Չարենցավան 5–րդ թաղամաս 1–ին փողոց 1–ին փակուղի թիվ 16 (հողամասի մակերեսը` 0.00558 հա/ և ք. Չարենցավան 5–րդ թաղամաս 1–ին փողոց 1–ին փակուղի թիվ 18 (հողամասի մակերեսը` 0.00193 հա/ գույքը միավորել` դարձնելով մեկ միավոր և հասցեավորել որպես ք. Չարենցավան 5–րդ թաղամաս 1–ին փողոց 1–ին փակուղի թիվ 12-18 /ընդհանուր մակերեսը՝ 0.01606 հա/:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: