Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ․ Բալբաբյանի 2025 թվականի օգոստոսի 08 արձանագրությունը, որոշում եմ.
1․ Արթուր Էդուարդի Սահակյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ: 2․ Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին: ք. Չարենցավան, Կ. Դեմիրճյանի անվ. հրապարակ 1 հասցեում, Չարենցավանի համայնքապետարանի շենքում /նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով/: 3․ Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: