Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2014 թվականի հուլիսի 14-ի <<Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի <<Գառզուի անվան արվեստի դպրոց> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 <<Չարենցավան համայնքի <<Գառզուի անվան արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Գառզուի անվան արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերով:
2. Չարենցավան համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 13-ի <<Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի <<Ա. Խաչատուրյանի անվան մանկական երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
2.1 <<Չարենցավան համայնքի <<Ա. Խաչատուրյանի անվան մանկական երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Ա. Խաչատուրյանի անվան մանկական երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերով:
3. Արզական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 23-ի թիվ 2-Ա որոշման մեջ <<ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|