Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացիների ներկայացրած ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտերը. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Սեփականության իրավունքով Գեղամ Խանդանյանին պատկանող 07-008-0213-0025 ծածկագրով 4.39957 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0.135 հա մակերեսով հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողատեսքի, իսկ 0.08 հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, որպես ջրային նշանակության ջրային հողատեսքի:
2. Սեփականության իրավունքով Անդրանիկ Քոչարյանին պատկանող 07-019-0413-0110 ծածկագրով 0.33258հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի և այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել 0.19258 հա մակերեսով հողատեսքը որպես արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողատեսքի, իսկ 0.14 հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, որպես ջրային նշանակության ջրային հողատեսքի:
3. Սույնորոշումնուժիմեջէմտնումհաստատմանըհաջորդողօրվանից: