Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 մայիսի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով Ծովինար Իշխանի Ադամյանի ներկայացուցիչ Կարեն Տարոնի Փերեմյանի /լիազորված անձ/ բերած վարչականբողոքը՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի՝ 18042025թ«Ինքնակամշինությունըքանդելուևպետականսեփականությունհանդիսացողհողամասննախկին տեսքի բերելու, ինչպես նաև վարչական պատասխանատվությունից ազատելումասին» թիվ 572 որոշումն վերանայելու  մասին.

1.Գործի նախապատմությունը և դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

     Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 31032025թ համար ՔՏՄ/136/8727-25 գրության 07-008-0282-0179 կադաստրայինծածկագրովհողամասըհանդիսանումէպետականսեփականությունհանդիսացողանտառային գոտու հողամաս, որը Ծովինար Իշխանի Ադամյանը վարձակալել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, և 22052015թանտառայինհողերիվարձակալությանպայմանագրով  հատկացվածտարածքումկառուցվելեն ինքնակամ բետոնե շինություններ։

    Փաստի առթիվ 03042025թՉարենցավանհամայնքի ղեկավարի կողմից ընդունվել է համար 507 որոշումը   Քաղաքացի Ծովինար Ադամյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և լսումների օր նշանակելու մասին։

     Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025թապրիլի 10-ինժամը 11։00-ինհրավիրվելէվարչականվարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Ծովինար Իշխանի Ադամյանը, սակայն նիստին չի ներկայացել։

     Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից 16042025թ ընդունվել է Քաղաքացի Ծովինար Իշխանի Ադամյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին թիվ 562 որոշումը։ 2025թ ապրիլի 18-ին ժամը 11։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցել է  Ծովինար Իշխանի Ադամյանի կողմից լիազորված Կարեն Տարոնի Եփրեմյանը /լիազորված անձ/։

     Կարեն Տարոնի Եփրեմյանը /լիազորված անձ/ մասնակցել է լսումներին ևհայտնել, որվարձակալածտարածքումԾովինար Իշխանի Ադամյանիկողմից կառուցվել է բետոնե հիմքով փայտյա տաղավարներ։

     18042025թՉարենցավանհամայնքիղեկավարիկողմից ընդունվել է թիվ 572 որոշումն Ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասն նախկին տեսքի բեպելուինչպեսնաևվարչականպատասխանատվությունիցազատելու  մասին:

     13.05.2025թ. Ծովինար Իշխանի Ադամյանի ներկայացուցիչ Կարեն Տարոնի Փերեմյանը դիմում  է ներկայացրել Չարենցավան համայնքի ղեկավարի 18.04.2025թ. թիվ 572 որոշումը վերանայելու համար:

     15052025թՉարենցավանիհամայնքապետարանիաշխատակազմումհարուցվելէթիվ 646 վարչականբողոքարկմանվարույթը։Հարուցվածվարչականվարույթիշրջանակներում 2025թմայիսի 20-ինժամը 11։00-ինհրավիրվելէվարչականվարույթիլսումներ, որինմասնակցելունպատակովպատշաճծանուցվել է Ծովինար Իշխանի Ադամյանի ներկայացուցիչ Կարեն Տարոնի Փերեմյանը։

2. Վարչական մարմնի պատճառաբանությունները և եզրահանգումները.

     Հրավիրված լսումներին ներկայացել է Կարեն Տարոնի Փերեմյանը և ներկայացրել է լուսանկարներ, որպես ապացույց այն բանի, որ բետոնե հիմքերը առկա են եղել դեռևս 2002թ, իսկԾովինարԻշխանիԱդամյանիև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև անտառային հողերի վարձակալության պայմանագրը կնքվել է 22052015թ ։Խնդրել է բողոքը բավարարել։

     Ուսումնասիրելով գործում առկա նյութերը և ներկայացված վարչական բողոքը՝ գտնում եմ, որ այն ենթակա է մերժման, իսկ Չարենցավան համայնքի ղեկավարի՝ Ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասն նախկին տեսքի բերելու մասին 18.04.2025թ. թիվ 572 որոշումը առանց փոփոխության հետևյալ պատճառաբանությամբ.

     Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։

     Վարույթի ընթացքում Ծովինար Իշխանի Ադամյանի կողմից բետոնե հիմքով փայտյա տաղավարներ կառուցման կամ տեղադրման թույլտվության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել։

    «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն.

«(…)Կառուցապատողները պարտավոր են`

ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան (բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերության «ե» և «ե.1» կետերով նախատեսված դեպքերի), շինարարության թույլտվության հիման վրա.(...):»:

     Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:

     ՀՀ կառավարության 2001թսեպեմբերի 24-իթիվ 896 որոշմանհավելված 1-ովհաստատվածոչհիմնականշինություններիտեղադրմանկարգի 2-րդկետիհամաձայնոչհիմնականշինություններըկենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին, ․․․։

     Նույն կարգի 10-րդ կետի համաձայն ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ իրավասությամբ օժտված մարմինը` նրա կողմից համաձայնեցված և պատվիրատուի կողմից հաստատված նախագծի հիման վրա:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1 Մերժել Ծովինար Իշխանի Ադամյանի ներկայացուցիչ Կարեն Տարոնի Փերեմյանի վարչական բողոքը։

2 ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի ՝ 18042025թ«Ինքնակամշինությունըքանդելուևպետականսեփականությունհանդիսացողհողամասննախկինտեսքիբերելու, ինչպեսնաևվարչականպատասխանատվությունից ազատելու մասին» թիվ 572 որոշումն թողնել անփոփոխ:

3 Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկել Ծովինար Իշխանի Ադամյանին:

4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:

5 Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner