| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 1-ին մասով և 19-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Է 1.   Սահմանել Չարենցավան համայնքում  տեղական վճարների 2022թվականի հետևյալ դրույքաչափերը` 1)     Չարենցավան համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` - 10000 / տաս հազար/ դրամ: 2)     ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ - 10000 / տաս հազար/ դրամ: 3)    ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համարհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ: 4)    Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համարհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:              Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝10000 /տաս հազար/ դրամ. 6)       Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ. 7)   Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համարսահմանել վճար համաձայն հավելված 1-ի: 8)  Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համարսահմանել վճար համաձայն հավելված 2-ի: 9)      Ջրմուղ-կոյուղու համար՝ որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերտոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, սահմանել վճար՝ ա) Ֆիզիկական անձանց համար` յուրաքանչյուր բնակչի համար 100 դրամ: բ) Իրավաբանական անձանց համար` համաձայն հաշվիչի ցուցմունքի, 1խմ-ի համար  150 դրամ: 10)      Չարենցավան համայնքիարտադպրոցական և նախադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով համաձայն հավելված 3-ի: 11) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: |