Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 3 նիստի օրակարգը`
1) Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2) Չարենցավանhամայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
3) Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
4) Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։
5) Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 110–Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։
6) «Հատիկ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գյումուշի լիթոիդային պեմզաների հանքավայրի տարածքում շահագործման աշխատանքների իրականացման գործընթացին նախնական համաձայնություն տալու մասին։
7) Քաղաքացու անվամբ գրանցված 07-008-0231-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
8) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները աճուրդային կարգով օտարելու մասին։
9) Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը, ձևը հաստատելու և Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 14-ի թիվ 14 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին։
10)Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 4 նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|