Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով .
ՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆԻՆՈՐՈՇՈՒՄԷ.
- Թույլատրել 5 տարի ժամկետով համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի 2-րդ փողոց թիվ 9 շինությունից /«Լուսաբաց» մսուր մանկապարտեզի շենք/ 128.0 քմ մակերեսով տարածք` անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սպիտակ Ձեռնափայտ» հասարակական կազմակերպությանը, հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման կենտրոն ստեղծելու նպատակով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |