Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 մայիսի 2025 թ.

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՈՒՄ ԺԱՄԸ 24⁰⁰-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նարինե Վարդանյան և ընկերներ» (Լ(Տ)Ը)-ի նախագահ Նորիկ Վարդանյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Գանգրահեր տղայի փողոց թիվ 1 շինության տարածքում գտնվող սեղմված բնական գազի լցավորման կայանում  ժամը 24⁰⁰-ից հետո աշխատելու թույլտվություն  ստանալու խնդրանքով (մտից N2646/12 առ 2025 թվականի մայիսի 13-ի):

Հաշվի առնելով, որ ըստ N 004413 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի  համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն  որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` որոշում եմ.

1. «Նարինե Վարդանյան և ընկերներ» (Լ(Տ)Ը)-ին 2025 թվականի ընթացքում թույլատրել  իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Գանգրահեր տղայի փողոց թիվ 1 շինության տարածքում, ժամը 24⁰⁰-ից հետո իրականացնել սեղմված բնական գազի վաճառք   (Թույլտվություն N251):

2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկանուշ Տոնապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner