Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով` հաշվի առնելով, որ Չարենցավան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին և չի արտացոլվել 2018 թվականի տարեսկզբի պարտքերը և բյուջեի վարչական ու ֆոնդային մասերի ազատ մնացորդները`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Չարենցավան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 89-Ն որոշման հավելված 1-ում կատարել փոփոխություններ և լրացումներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |