Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել` ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում տեղական տուրք և տեղական վճար վճարողների գրանցամատյանների վարման կարգը համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել՝ տեղական տուրք և տեղական վճար վճարողների գրանցամատյանների ձևերը՝ համաձայն հավելված 2-ի
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |