Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 78-Ա որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2023 թվականի նոյեմբերի 28-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 17 արձանագրությունը` որոշում եմ.
1. Կոտայքի մարզ ք. Չարենցավան 7-րդ թաղամաս 1-ին շենք թիվ 18 հասցեի բնակիչ Վահե Մակինյանին օտարել ք. Չարենցավան Հոկտեմբերյան փողոց թիվ 1/6 հասցեում գտնվող 07-007-0043-0011 ծածկագրով հողամասը 660000 /վեց հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-007-0043-0011 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
4. Քաղաքացի Վահե Մակինյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: