Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով`
Հաստատել համայնքի ավագանու թիվ 9 արտահերթ նիստի օրակարգը`
1. Չարենցավան համայնքում տեղական տուրքերի 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
2. Չարենցավան համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Չարենցավանի hամայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
4. Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի 2021 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5. Չարենցավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2021 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6. Չարենցավան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին:
7. Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 69-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8. Չարենցավան համայնքի 2021 թվականի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին:
9. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
10.Քաղաքացու անվամբ գրանցված 07-037-0011-0073 կադաստրային ծածկագրով 0.1848 հա բնակավայրերի նշանակության հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
11. Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 13-ի թիվ 35 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
12. Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող Խորենացու փողոց 4-րդ փակուղի թիվ 4 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
13. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: