Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով` հաշվի առնելով, որ Չարենցավան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատվել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին և չի արտացոլվել 2020 թվականի տարեսկզբի պարտքերը և բյուջեի վարչական ու ֆոնդային մասերի ազատ մնացորդները` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի «Չարենցավան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշման հավելված 1-ում կատարել փոփոխություններ և լրացումներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|