| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի դրույթներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.                                                    ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.   1. Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական  կրթություն իրականացնող ՀՈԱԿ-ների սաների համար սահմանել ծնողական վարձավճարների զեղչեր`   ա) զոհված և հաշմանդամ ազատամարտիկների երեխաների համար-100% զեղչ բ) վիրավոր  ազատամարտիկների երեխաների համար-50% զեղչ գ) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար-100% զեղչ դ) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար-50% զեղչ ե) երեք և ավելի երեխաների հաճախման դեպքում 1-ից գանձվում է 100%, իսկ  մյուսներից` 50%   2.  Լիազորել համայնքի ղեկավարին առանձին դեպքերում խիստ կարիքավոր և այլ սոցիալական խմբի ընտանիքների համար իր որոշումներով սահմանել 50% զեղչի արտոնություն: 3. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 22-ի Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական  կրթություն իրականացնող ՀՈԱԿ-ների սաների համար ծնողական վարձավճարների զեղչեր սահմանելու մասին»թիվ 77-Ն որոշումը:   4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |