|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2019 թվականի N 52 |
ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՎԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ 07-019-0644-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.27993285 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ 0.17252387 ՀԱ-Ը ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ համայնքային սեփականություն հանդիսացող 07-019-0644-0001 կադաստրային ծածկագրով 0.27993285 հա բնակավայրերի նշանակության հողամասի 0.17252387 հա-ը սխալմամբ գրանցվել է որպես քաղաքացու սեփականություն. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն գրանցված 07-019-0644-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության 0.27993285 հա հողամասի 0.17252387 հա-ը ճանաչել Չարենցավան համայնքի սեփականությունը /կից ներկայացվում է հողամասի հատակագիծը/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -10 ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ ԵՐԻՑՅԱՆ ԳԱԳԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ ՏԱՐՈՆ ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՐԵՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՓԱՆՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.90 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|