Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Գ. Շահինյանի 2024 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 5510/07 դիմումը` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական Մարիամ և Գոհար Շահինյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Բջնի 2-րդ փողոց թիվ 50 հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 87.5 քմ ընդհանուր մակերեսով շինությունը։
2. Օրինական ճանաչված շինության համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին վճարել 147.000 ՀՀ դրամ:
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: