Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հ.Աբաջյանի 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 2274/07 դիմումը` որոշում եմ.
1. Հակոբ Աբաջյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գ. Բջնի 1-ին փողոց 4-րդ նրբանցք թիվ 4/1 հասցեում գտնվող օժանդակ շինության գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: