Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա կետով և հիմք ընդունելով այն փաստը, որ Վարդան Գրիգորի Վարդանյանը վերացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով խախտումները որոշում եմ.
1. Քաղաքացի Վարդան Գրիգորի Վարդանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։ 2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել քաղաքացի Վարդան Գրիգորի Վարդանյանին։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Գրիգորի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: